Բեռնատարի հարվածից դեռահաս է մահացել

Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բեռնատարը 15-ամյա տղայի է վրաերթի ենթարկել: Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը երեխային մահացած է հայտնաբերել։

Ըստ առկա տեղեկությունների՝ բեռնատարը փորձել է բարձրանալ վերև, կողաշրջվել է և հարվածել ճանապարհն անցնող երեխային։ Դեպքի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կա հանրակրթական դպրոց։

Նախաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում։