Լարսում երթևեկությունը միակողմանի բաց է

Լարս տանող ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը միակողմանի բաց է: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Մասնավորապես, թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է հերթափոխով՝ սկզբում մի կողմից, ապա մյուս կողմից՝ կուտակված տրանսպորտային միջոցների հոսքին համապատասխան։

«Բացի այդ, ձյան և մերկասառույցի պատճառով նշված հատվածով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով»,- նշված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ: