Չինաստանի նախկին դեսպանին պետական պարգև է շնորհվել

«Վրացական երազանք»-ի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին դեսպան Ջոու Ձյանին «Վրաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման գործում ներդրած անձնական ավանդի և արգասաբեր գործունեության համար» պարգևատրել է «Ոսկե գեղմ» մրցանակով։

Տեղեկությունը տարածել է նախագահի լրատվական ծառայությունը՝ նշելով, թե Ջոու Ձյանը քանի որ Վրաստանում չէ, պետական պարգևը հանձնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Դայ Չունյունին։

«Վրաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել Ջոու Ձյանի դիվանագիտական առաքելության ընթացքում Վրաստան-Չինաստան հարաբերությունների նշանակալի զարգացման վրա։

Միխեիլ Կղավելաշվիլին ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ վերջին տարիներին ստեղծված ամուր հիմքը հետագայում ևս կնպաստի երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։