Ցուցարարները փակեցին Ռուսթավելի պողոտան. ՈՒՂԻՂ

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան: Ավելի վաղ ցուցարարները, ներառյալ ընդդիմության առաջնորդները, երթով շարժվում էին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան:

Ցույցի կազմակերպիչները հայտնել են, թե ծրագրվում է այսօր ևս արգելափակել խորհրդարանի մուտքերը։

Հանրահավաքի մեկնարկից առաջ պարզ դարձավ, որ ոստիկանությունն առգրավել է Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքի համար անհրաժեշտ իրերով բեռնված երեք բեռնատար մեքենա:

Հիշեցնենք՝ նախորդ հանրահավաքի ժամանակ մուտքերը փակելն ավարտվեց, երբ ոստիկանությունը մի քանի զգուշացումից հետո ջրցան օգտագործելով՝ ցրեց ցույցը։

ՈՒՂԻՂ. միավորված ընդդիմության ցույցը խորհրդարանի դիմաց

Posted by Aliq Media on Monday, November 25, 2019