Դարչիաշվիլին հանդիպել է Իռլանդացի գործընկերոջը

Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Պրահայում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովենի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը և դրա խորացման հեռանկարները։

Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր իռլանդացի գործընկերոջը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական ինտեգրմանը աջակցելու համար։ Կարևորվել է Իռլանդիայի նշանակալի ներդրումը ԵՄ մոնիտորինգային առաքելության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ասոցացված եռյակի երկրների եվրաինտեգրմանը և այդ հարցում Իռլանդիայի աջակցությանը։