Ընդունելության քննություններ 2020. Երբ, ինչպես և ուր

Վրաստանում միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն՝ օգոստոսի 4-ին: Այս մասին ասվում է Կրթության նախարարության հայտարարությունում:

Քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին կառաջարկի դիմակներ, կամ նրանք ինքները պետք է ունենան իրենց հետ: Քննական սենյակներում սեղանները կողքից հեռու կլինեն 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով: Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կանցնեն թերմոսքրինինգ:

Քննությանը մասնակցելու համար Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի կողմից սահմանվել են պարտադիր կանոններ, որոնք են՝

  • Առավելագույնը պահպանել սոցիալական հեռավորություն
  • Մշտական կրել դիմակ, ինչպես քննությանը գրանցման ժամանակ, այնպես էլ քննությունների ընթացքում
  • Ցուցումների դեպքում ձեռքերը պետք է մշակել տեղում դրված ախտահանիչ լուծույթով
  • Դիմորդը պետք է իր մոտ ունենա անձը հաստատող փաստաթուղթ և քննական թերթիկ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ բժշկական դիմակ, ջուր և սև գույնի գրիչ:

Քննական կենտրոնների յուրաքանչյուր հատվածում չի թույլատրվի 10-ից ավել դիմորդի մուտքը:

Նախորդ տարիների նման, քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում. Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո քաղաքներում: