Ընտրությունները պետք է անցկացվեն առանց միջամտության. ԱՄՆ կոնգրեսմեն

Ընտրությունները պետք է անցկացվեն առանց միջամտությունների ու միջադեպերի: Այսպես է արձագանքել գալիք ընտրություններին ԱՄՆ կոնգրեսում Վրաստանի բարեկամական խմբի ղեկավար Ադամ Քինզինգերը՝ «Ամերիկայի ձայնի» վրացական բաժնի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ազատ օրերի ընթացքում կհետևի Վրաստանում ընտրությունների ընթացքին:

«Անկեղծ հույս ունեմ, որ վրաց ժողովուրդը կկարողանա արդար ու թափանցիկ ընտրական գործընթացում ներգրավվել այս շաբաթավերջին, կունենա արդյունք, որը միայն վրաց ժողովրդի որոշումը կլինի: Սա նրանց ժողովրդավարության ճանապարհին կարևոր քայլ է ու պետք է անցկացվի առանց միջամտությունների ու միջադեպերի»,- հայտարարել է Քինզինգերը: