Ղարիբաշվիլի-Ստոլտենբերգ հանդիպումը չեղարկվել է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը պատճառների մասին չի հայտնում։ Ծրագրված հանդիպման կարգավիճակը փոխվել է կազմակերպության կայքում չեղարկվածի: 

Լրատվամիջոցները գրում են, որ պատճառը կարող է լինել Ստոլտենբերգի առողջական վիճակը կորոնավիրուսով վարակվելուց հետո։