Գոմի լեռան վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ուղևոր

Երեկ ուշ գիշերը Գոմի լեռան վրա զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը ընկել է ձորը։ Ավտովթարի հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 17 ուղևոր,  4 ուղևոր մահացել է:

Բոլոր վթարի ենթարկվածները Բելառուսի քաղաքացիներ են։ Վիրավորները երեկ երեկոյան տեղափոխվել են Բաթումիի և Չոխատաուրիի կլինիկաներ, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բժշկական հաստատությունից։

Միկրոավտոբուսը վարել է վրացի վարորդ, որը հասցրել է դուրս ցատկել մեքենայից։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։