Համավարակը շատ շուտով կավարտվի․ նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հույս է հայտնել, որ համավարակը շատ շուտով կավարտվի։

Նախարարը նաև ակնկալիք է հայտնել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շատ շուտով կհայտարարի համավարակի ավարտի մասին։

«Մինչ օրս բոլոր պարամետրերն ու չափորոշիչները, որոնցով երկրում չափվում է համաճարակը, զգալիորեն բարելավվել են։ Հոսպիտալացումը հասցվել է նվազագույնի, վարակի տարածման մակարդակը բավականին ցածր է», — ասել է Ազարաշվիլին։

Նշենք՝ օրեր առաջ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի կհայտարարի համավարակի ավարտի մասին»։