Հաշվեհարդար նախագահի նկատմա՞մբ

Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով քննարկում է «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխություններ է նախատեսում Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին օրգանական օրենքում։ Այդ մասին որոշումը խորհրդարանի բյուրոն ընդունել է այսօր՝ մարտի 25-ին։

Ըստ օրինագծի՝ պետական ​​մարմինը իրավասության վերաբերյալ դատական գործ կարող է հարուցել մեկ այլ մարմնի դեմ, եթե գտնում է, որ այդ մարմինը խախտել է իր սահմանադրական լիազորությունները։

Ընդդիմության և հասարակական կազմակերպությունների մի մասը օրինագծի նախաձեռնումը գնահատում է որպես քաղաքական հաշվեհարդար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ։

Նշենք, որ օրինագծի նախաձեռնումը նախորդել է մի քանի օր առաջ «Վրացական երազանք»-ի տարածած հայտարարությանը, որում կուսակցությունը խոսում էր նախագահ Զուրաբիշվիլիի գործողություններին ի պատասխան Սահմանադրական դատարան դիմելու մասին։

Հայտարարության մեջ, սակայն, մանրամասներ չէր նշվում։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն անմիջապես հայտարարեցին, որ չեն պատրաստվում բողոքել նախագահից։

Իր հերթին, «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի հայտարարությունը կապված էր Վրաստանի նախագահի վերջին որոշումների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ հրավիրելու, մարտի 5-ին տարեկան հաշվետվություն պահանջելու և, ամենակարևորը, հակադիր դիրքորոշումների եվրաինտեգրման և Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Վրաստանի խորհրդարանին կոչ է արել չաջակցել նախագծի ընդունմանը և թույլ չտալ օրենսդրության հարմարեցում կուսակցական շահերին։ Կազմակերպությունը նաև դիմել է իշխող կուսակցությանը՝ դադարեցնել օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մեխանիզմի օգտագործումը կամայական, նեղ քաղաքական նպատակներով, ինչը ծառայում է Վրաստանի նախագահի դեմ անձնական հաշվեհարդարի համար։

Իրարամերժ կարծիքներ Զուրաբիշվիլիի ելույթի վերաբերյալ