Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այս պահին մեկնարկեցին հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրությունները․ քաղաքացիներն ընտրում են Ազգային ժողովի պատգամավորների։

2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեն 2.573.779 քաղաքացիներ։

Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։

Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։

Իսկ մանդատները բախշվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5 տոկոս կուսակցությունների համար և 7 տոկոս կուսակցությունների դաշինքների համար):

Ընտրություններին կմասնակցեն ինը կուսակցություն և երկու դաշինք․

1 — Հայաստանի Հանրապետական կուսակցություն

2 — «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

3 — «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

4 — «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

5 — «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

6 — «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն

7 — «Ազգային առաջընթաց» կուսակցություն

8 — «Մենք» կուսակցությունների դաշինք

9 — «Օրինաց երկիր» կուսակցություն

10 — «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն

11 — «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին և այն աչքի ընկավ հեռուստատեսային բանավեճերի քանակով և ձևաչափով։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։