Հայկական կողմը չեզոքացրել է Ադրբեջանի հակահայ նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Ավարտին մոտեցան Թբիլիսիում տեղի ունեցող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 8-րդ նստաշրջանի երկրորդ օրվա քննարկումները: Առաջին երկու օրվա ընթացքում կայացել են նաև աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ այդ թվում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակաձեի հետ հանդիպումը ՀՀ, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկումներ են անցկացվել էներգաանվտանգության, արևելյան գործընկերության ապագայի հետ կապված հայացքների և աշխարհաքաղաքական մարտահրավերների, ինչպես նաև ԵՄ և արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության տարբեր ակտուալ հարցերի շուրջ:

ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մեկնաբանում է տեղի ունեցած հանդիպումները։ Նրա խոսքով  ՀՀ պատվիրակությունը 8 առաջարկ է ներկայացրել, որտեղից բոլորն էլ արժանացել են հավանության: Աբրահամյանն ասում է՝ հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել Ադրբեջանի պատվիրակության նախաձեռնած հակահայ առաջարկը.