Հայտնի են «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածուները. Ախալքալաք-Նինոծմինդայից կներկայացվի Մելիք Ռաիսյանը

«Ինտերպրեսնյուզ» լրատվականի տեղեկատվությամբ՝ արդեն հայտնի են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուների մի մասի անունները: Գործակալության տեղեկատվությամբ՝ ՄԱՇ-ի թեկնածուներն են՝

Նիկա Մելիա — Թբիլիսի (Գլդանի),

Լևան Խաբեիշվիլի — Թբիլիսի (Սամգորի),

Դավիթ Կիրկիտաձե — Ռուսթավի,

Գրիգոլ Վաշաձե — Քութաիսի,

Ազեր Սուլեյմանով — Մառնեուլի,

Խատիա Դեկանոիձե — Թերջոլա-Տղիբուլի-Զեստափոնի-Բաղդաթի,

Լևան Բեժաշվիլի — Գուրջաանի-Սիղնաղի, Դեդոփլիսծղարո-Սագարեջո,

Գիորգի Բոտկովելի — Թելավի-Ախմետա-Ղվարելի-Լագոդեխի,

Բադրի Բասիշվիլի — Գորի-Կասպի,

Վաժա Չիտիշվիլի — Ախալցիխե-Ադիգենի-Բորջոմի,

Մելիք Ռաիսյան — Ախալքալաք-Նինոծմինդա,

Դևի Ճանտկոտաձե -Սամտրեդիա-Ծղալտուբո։

Կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի խոսքով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մոտ օրերս կհայտարարեն վերջնական որոշման և թեկնածուների մասին: