Կանանց նկատմամբ բռնությունը հանրության խնդիրն է. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ֆեմիցիդի դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել:

Նախագահի խոսքով, կանանց դեմ իրականացված որևէ տեսակի բռնություն անընդունելի է: Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին նշել է, թե երբ կնոջը սպանում են կին լինելու համար, դա հանրության խնդիրն է:

«Պետության ակտիվ ներգրավվածության հետ զուգընթաց, որոշիչ կարևորություն է տրվում կրթությանը, մշակույթին և հանրային համախմբմանը: Անհրաժեշտ է հանրության տեղեկացվածության բարձրացում: Բռնությունը կանխարգելման համար կարևոր են պետական հանրային, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների համատեղ աշխատանքն ու ջանքերը»,- նշել է նախագահը: