Քաղաքը կաթվածահար կանենք. ակտիվիստները կառավարությանը մինչև կեսօր ժամանակ են տվել

Նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել են, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա:

Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ տեղում, նախօրեին վրաններ էին դրել ու գիշերել հրապարակում:

«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը:

Նախօրեին ուշ երեկոյան «Էնկա» ընկերությունն արձագանքել է բողոքի ակցիային: Նրանց խոսքով, ընկերությունը պատրաստ է շարունակել քննարկումները` բոլոր հետաքրքրված անձանց հետ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը:

Լուսանկարը՝ Պուբլիկա լրատվամիջոցի

«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը