Կոբախիձեն անդրադարձել է վրաց-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին: Կոբախիձեն վստահեցրել է՝ «եթե կան խնդիրներ, ապա կլուծվեն»:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ճշտել տեղեկատվությունը: Վստահ եմ՝ եթե ինչ-որ խնդիր լինի, ապա այն կլուծենք ադրբեջանցի մեր գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշել է Կոբախիձեն: