Կորոնավիրուսը Վրաստանում. դեկտեմբերի 23-ի տվալները

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 345 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 214 871 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 560 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 191 968 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր՝  2 233:

Կարանտինային գոտում է գտնվում 455 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 270 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 600  պացիենտ: