Կորոնավիրուսը Վրաստանում. նոր թվեր

Վրաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք` հայտնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը:

Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է  657,  մահացել` 17 հիվանդ:

Անցած 24 ժամվա ընթացքում  իրականացվել է 28 593 թեստ, այդ թվում ՝ 15354 թեստ՝ հակագենի արագ թեստ  և 13 239 թեստ՝ PCR:

Երկրում կորոնավիրուսի դրականության օրվա ցուցանիշը 2.35% է, վերջին 14 օրվա ընթացքում ` 2.47%, վերջին 7 օրվա ընթացքում` 2.5%:

Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում  357.591 դեպք է եղել,  ապաքինվել է  343.377,  մահացել`  5.131 մարդ: Երկրում  պատվաստվել է 225 666 մարդ, օրական պատվաստվում է  մոտ 5000-ը: 42 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, 2825 –ը` հիվանդանոցային հսկողության տակ, 599 մարդ` քովիդ- հյուրանոցում:

Համեմատության համար` նախօրեին` հունիսի 17-ին, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 741 դեպք, ապաքինվել է  945 հիվանդ, մահացել է 18-ը: