Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. դեկտեմբերի 3

Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4260 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 147 636 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 947 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 124 568 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 1 387:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1676
  • Աջարիա — 525
  • Իմերեթի — 591
  • Քվեմո Քարթլի — 351
  • Շիդա Քարթլի — 294
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 274
  • Կախեթի — 166
  • Գուրիա — 131
  • Մցխեթա Մթիանեթի — 134
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 30
  • Սամցխե-Ջավախեթի — 88: