Լարսում երթևեկության սահմանափակումներ կան

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է, հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։