Լարսում վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։

Տեղեկությունը տարածել է ավտոճանապարհների վարչությունը։

Տեղեկության համաձայն՝ մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։