Երեք տարի առաջ՝ 2023 թվականի օգոստոսի 3-ին, Շովիի հանգստավայրում տեղի ունեցած սողանքային տարերքի հետևանքով 33 մարդ զոհվեց։ Ցերեկը՝ ժամը 16:00-ին սկսված սելավը մի քանի րոպեում ամբողջությամբ ավերեց հանգստավայրը։
Տեղում փրկարարական ծառայություններին ահազանգել են սողանքի տակ մնացած մարդիկ։ Փրկվածները հայտնում էին, որ փրկարարական ուղղաթիռը Շովի է հասել պատահարից միայն երեք ժամ անց։
Ողբերգությունից մեկ տարի անց Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հրապարակած հետազոտությունում նշված է, որ վաղ ազդարարման համակարգերի և մոնիտորինգի առկայության դեպքում հնարավոր կլիներ խուսափել Շովիի ողբերգությունից։
2024 թվականի փետրվարին իշխանության հրապարակած պաշտոնական եզրակացությունն այլ բան է պնդում. ըստ դրա՝ Շովիի ողբերգությունից խուսափելն անհնար էր, ազդարարման համակարգը չէր կարող մեղմել տարերքի պատճառած ծանր հետևանքները։