2026 թվականի միասնական ազգային քննությունների և դրամաշնորհային մրցույթի բողոքարկման հայտերի ընդունումը սկսվում է այսօր՝ օգոստոսի 4-ի ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 6-ի ժամը 18:00-ն։
Մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու Գնահատման և քննությունների ազգային կենտրոն (NAEC): Բողոքարկման հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով՝ online.naec.ge կայքում։
Քննություն հանձնողները կարող են բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանք։
Բողոքարկման հայտի լրացման վճարը մասնակիցը վճարում է նախքան հայտը լրացնելը։ Մեկ քննության արդյունքի բողոքարկման արժեքը 50 լարի է։ Միավորի ավելացման կամ նվազման դեպքում գումարը դիմումի հիման վրա կվերադարձվի։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) ևս մեկ անգամ հիշեցրել է դիմորդներին, որ կրթական ծրագրերի վարկանիշային ցուցակում դիմորդները կարող են փոփոխություններ կատարել բողոքարկման հայտերի պատասխանների հրապարակման պահից մինչև հաջորդ օրվա ժամը 18:00-ն։