Լավրովի հետ հանդիպումն անհրաժեշտ էր և ժամանակին. Զալկալիանի

«Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն անհրաժեշտ էր և ժամանակին»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումը:

«Ողջ մի շաբաթվա ընթացքում Նյու Յորքում շփումների մեջ ենք եղել մեր գործընկերների հետ, ովքեր միաձայն նշում էին, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Ժնևյան ձևաչափում առկա խնդիրները լինեն լիարժեք քննարկված և գործընթացին տրվի նոր դինամիկա»,- հայտարարել է Զալկալիանին:

Ինչպես նշել է Վրաստանի ԱԳ նախարարը, Ժնևյան ձևաչափի փոփոխության մասին խոսակցություն հանդիպմանը չի եղել: Նրա խոսքով, Լավրովի հետ հանդիպման նախաձեռնողը եղել է շվեյցարական կողմը, ինչին վրացական կողմը համաձայնություն է տվել:

Հիշեցենենք՝ 2008 թվականից հետո Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները: