Լիտվայի աջակցությունն անգնահատելի է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին. նախագահ

Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի համար այս վճռորոշ պահին ձեր անսասան աջակցությունն անգնահատելի է, Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդայի հետ հանդիպումից հետո X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ես կարևոր հանդիպում ունեցա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ՝ Վրաստանի վաղեմի բարեկամի և դաշնակցի։

Լիտվան միշտ ամուր կանգնած է եղել Վրաստանի կողքին, շնորհակալություն նշանակալի աջակցության համար»,- գրել է նախագահը: