Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 27

Կոռուպցիան Վրաստանում ընդունել է «պետության գրավման» ծայրահեղ ձևը:

Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը որոշիչ դեր խաղաց առևտրի ապահովման գործում:

Սոխումիի անկմամբ ավարտվեց ժամանակակից Վրաստանի պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկը՝ Աբխազիայի պատերազմը:

Մեր խաղաղ նախաձեռնությունը Ռուսաստանը մշտապես մերժել է, գրել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանը պետք է միանա Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը՝ ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության ընթացակարգը չի օգնի ապաբևեռացմանը։

Վրաց-հայկական Սադախլոյի անցակետում բեռնատարի թաքստոցում հայտնաբերվել է 278 հազար 208 լարիի չհայտարարագրված ապրանք։

2023 թվականի 8 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում կայանելու համար տուգանքների չափն աճել է 4 անգամ՝ գրեթե 335 տոկոսով։

Վրաստանում առանց հասցե նշելու գրանցված է 34 հազար 545 անձ: