Մենք 2-րդ փուլում անպայման հաղթելու ենք. Կալաձե

«Մենք 2-րդ փուլում անպայման համոզիչ հաղթանակ կտանենք», — այս մասին Սալոմե Զորաբիշվիլիի նախընտրական շտաբում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, նախագահական ընտրություններում 2012 թվականից հետո արձանագրվել է ամենամեծ ագրեսիան, որն ուղղված էր Զուրաբիշվիլի դեմ, սակայն այդ ֆոնին Զուրաբիշիլին միևնույնն է կարողացավ առաջին տեղում հայտնվել: Կալաձեն շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիի օգտին քվեարկած քաղաքացիներին:

Քաղաքապետ խոսքով Զուրաբիշվիլիի հաղթանակն անխուսափելի է: «Մենք հաղթեցինք առաջին փուլում, հիմա ուզում եմ տիկին Սալոմեին շնորհավորել առաջին տեղը գրավելու համար: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, սպասում ենք ԿԸՀ-ի որոշմանը։ Վրաց ժողովրդի հետ միասին անպայման համոզիչ հաղթանակ կտանենք»,-  Կալաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

Լուսանկարը՝ 1tv.ge