Մենք կունենանք թափանցիկ և հաջողված ընտրություններ. Թամար Ժվանիա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հայտարարությամբ, նախընտրական շրջանի գործողությունները թափանցիկ են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկա նախագահական ընտրությունները  հաջողությամբ կանցկացվեն:

«Ընտրական միջավայրի թափանցիկությունը ապահովում է գործընթացների հասանելիությունը, որոնք ընթանում են մինչ այսօր: Մենք արդեն շատ դիտորդներ ունենք գրանցված: Վերջին նիստերին 18 կազմակերպությունների 208 դիտորդ էր մասնակցում: Այնպես որ, թափանցիկությունը պարզ երևում է: Մենք կունենանք միջազգային դիտորդներ և կանցկացնենք շատ թափանցիկ և հաջողված ընտրություններ»,- հայտարարել է Թամար Ժվանիան:

Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: