Մետեխի կամրջի վերականգնումն ավարտվել է

Թբիլիսիի Մետեխի կամրջի վերականգնումն ավարտվել է, հայտնում է Թբիլիսիի սակրեբուլոյի պաշտոնական էջը:

Թբիլիսիի սակրեբուլոյի Իսանի թաղամասի մեծամասնական պատգամավոր Կախա Լաբուչիձեն նախագիծը ստուգել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կախա Լաբուչիձեի խոսքով, նշված նախագծի իրականացման ընթացքում առաջնահերթ խնդիրներ  են եղել օբյեկտի պատմական տեսքի պահպանումը և եվրոպական ստանդարտին համապատասխան վերականգնումը. երկուսն էլ իրականացվել են։ Դրանց հետ մեկտեղ, վերականգնվել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները, և լայնածավալ վերանորոգվել է կամրջի ճակատը։

Արդյունքում ամբողջությամբ փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները, ճանապարհի երկու կողմերում ջրամեկուսացման աշխատանքներ է իրականացվել,  2 300 քմ մակերեսով նոր ասֆալտբետոնե մակերես է անցկացվել։ Կարգավորվել են նաև մայթերը, սալիկապատվել են բնական քարերով. վերականգնվել են կամրջի չուգունե ճաղավանդակները՝ պահպանելով նախկին տեսքը։

Մեկնարկում է Մետեխի կամրջի երկրորդ մասի վերականգնման աշխատանքները