Միայն վերջին մեկ տարում գներն աճել են միջինը 30%-ով. FAO

Գների բարձրացումը մարտահրավեր է ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ պարենի համաշխարհային գները վերջին 10 տարում հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ միայն վերջին մեկ տարում գներն աճել են միջինը 30%-ով։ 

Միաժամանակ, հոկտեմբերին ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գինը սեպտեմբերի համեմատ աճել է 3%-ով, ինչը 2011 թվականի հուլիսից ի վեր աճի առավելագույն ցուցանիշն է։ 

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նշենք, որ հոկտեմբերին գներն իջել են միայն 4 պարենային ապրանքների համար.

  • մանդարին — 16,85%-ով, 
  • կիտրոն — 14,37%-ով, 
  • սոխ — 2,61%, 
  • սրճարանում սուրճ — 0,46%-ով։ 

Նշենք նաև, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 12,8 տոկոս։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր