Ռուսաստանաբնակ դամալացիները ևս 70 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Ջավախքի հայաբնակ Դամալա գյուղը շարունակում է  մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Ռուսաստանաբնակ դամալացիների կողմից արդեն 2-րդ անգամ հավաքագրվել ու հիմնադրամին է փոխանցվել այս անգամ 70 հազար ԱՄՆ դոլար:

Դրամահավաքի ակտիվ մասնակիցներից  ծնունդով  Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանն «Ալիքի» հետ զրույցում ասում է.  «Մոսկվայաբնակ դամալացիներս մեր կոչն ենք հղում աշխարհի բոլոր ծայրերի մեր համագյուղացիներին, որ միանան այս ազգանվեր գործին: Դրամահավաքը շարունակվում է: Նորից են սկսել:Խնդրում եմ բոլորը միանան: Նաև այս ձևով պետք է ջարդենք թուրք-ադրբեջանական տանդեմի ողնաշարը»:

Նախորդ հանգանակության մասին`

Հայրենիքի փրկության գործին ենք միացել. ՌԴ-ում բնակվող դամալացիները 45 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին