ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի համագործակցությունը գործընկերների հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պետք է ամրապնդի համագործակցությունն իր գործընկերների՝ Մոլդովայի, Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, այլ համախոհ երկրների հետ` նույնպես։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի իր ելույթում Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ու գործընկեր երկրները պետք է միասին դիմագրավեն մարտահրավերները։

«Մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը Ռուսաստանի ագրեսիայից առավել տուժած գործընկերների հետ, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան, նաև աշխարհի բոլոր համախոհ երկրների հետ՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:

Մենք անվտանգության շահերի ջատագով ենք և բախվում ենք նույն մարտահրավերներին: Մենք կարող ենք և պետք է գործենք նրանց հետ միասին՝ պաշտպանելու ժողովրդավարությունը բռնապետությունից և պահպանելու միջազգային կանոնների վրա հիմնված ինստիտուտները, որոնք շահեկան են բոլորիս համար»,- ասել է Ստոլտենբերգը։