Նախագահը ցավակցել է Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների ընտանիքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում հինգ վրացի զինվորների մահվան կապակցությամբ։

«Այս դժվարին պահին ցավակցում եմ Ուկրաինայում զոհված բոլոր վրացի մարտիկների ընտանիքներին, ընկերներին ու հարազատներին»,- նշված է Զուրաբիշվիլիի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում ռուսական զորքերի հետ բախման հետևանքով 5 վրացի մարտիկ է զոհվել. նրանք են՝ Ավթո Ռուռուա, Ռոմեո Փիրչախիա, Ռոլանդ Կվարացխելիա, Բադրի Մարկելիա, Մերաբ Ալադաշվիլի.:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 33 վրացի մարտիկ է զոհվել։