Նորույթ. Վրաստանից ՀՀ մտնելիս PCR թեստ է պետք հանձնել. արժեքը` 15.000 դրամ. Լուսանկարներ

Վրաստան- Հայաստան սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետում այսուհետ ՀՀ մուտք գործող քաղաքացիները (այդ թվում`ՀՀ քաղաքացիները) պարտավոր են հենց սահմանին PCR թեստ հանձնել։ Թեստի արժեքը 15000 դրամ է։

Թեստը պարտադիր է ցանկացած տարիքի այցելուի համար, անգամ` նորածնի։

Պատասխանն ուղարկվում է մեկ օր անց` էլեկտրոնային հասցեին։ Այդ ընթացքում երկիր մուտք գործած քաղաքացին պարտավոր է ինքնամեկուսանալ, մեկուսացման կանոններն անտեսելը պատժվում է 50-300 հազար դրամով։ Եթե քաղաքացին հրաժարվում է թեստ հանձնել, նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Երևան՝ կարանտինի գոտի։

Հետաքրքրական է, որ նորամուծությունը հունվարի 11-ից է, սակայն կիրառել սկսել են հունվարի 18-ից միայն, քանի որ ինչպես սահմանին ասացին` թեստ անող չկար։

Այժմ սահմանային անցակետին կից բացվել է ՆորՄեդ ընկերության կենտրոնը։ Թեստը հանձնելուց հետո իրավունք է տրվում հատել սահմանը` նույնիսկ առանց ջերմաչափման։