Օտարերկրացիների պատվաստման պայմանները` Վրաստանում

Վրաստանում պատվաստումը հասանելի է միայն այն օտարերկրացիների համար, որոնք ունեն ժամանակավոր կացության թույլտվություն և օրինական են բնակվում երկրում: 

Պատվաստման համար գրանցվել կարելի է Առողջապահության նախարարության կայքում:

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիները գրանցման պահին կարող են ընտրել Վրաստանում առկա ցանկացած պատվաստանյութ:

Մասսայական պատվաստումը Վրաստանում սկսվել է հուլիսի 5-ին` այն բանից հետո, երբ երկիրը ստացավ չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի 1 միլիոն դոզա:

Վրաստանում  վերջին տվյալների համաձայն` պատվաստվել է 310 332 մարդ, 120 479-ն անցել է ամբողջական կուրսը: