Պետական ինստիտուտների անկախություն է անհրաժեշտ. ԵՄ զեկույց

Եվրամիությունը զեկույց է հրապարակել մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի մասին, որտեղ այլ երկրների հետ մեկտեղ գնահատվում է Վրաստանում իրավիճակը։

2022 թվականն ամփոփող ԵՄ զեկույցում նշված է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանն ունի մարդու իրավունքների պաշտպանության ամուր շրջանակ, և որ օրենսդրությունն ու քաղաքականությունը համահունչ են միջազգային և եվրոպական չափանիշներին։ Փաստաթղթի հեղինակները, սակայն, նշել են՝ մի շարք ուղղություններով ուժեղացման անհրաժեշտություն կա։

Ըստ փաստաթղթի՝ 2022 թվականին առաջընթաց է գրանցվել ընտրական համակարգի, պետական ​​կառավարման, գենդերային հավասարության, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարեփոխման ուղղությամբ: Սակայն, դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ արդարադատության, կոռուպցիայի, պետական ​​ինստիտուտների անկախության ամրապնդման առումով:

Զեկույցի հեղինակները ընդգծել են՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում ևս մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է: