Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ն վերահաստատում է Կովկասում խաղաղության հաստատման հանձնառությունը

ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանին արձագանքել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար, դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը։

«Դեսպան Ռիքերի նշանակումն այս պաշտոնում վերահաստատում է մեր տարածաշրջանում  խաղաղության ու անվտանգության հաստատման ԱՄՆ-ի հանձնառությունը։ Մենք անհամբեր սպասում ենք միասին աշխատելուն»,- իր թվիթերյան էջում գրել է Դավիթ Զալկալիանին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ռիքերին նշանակել է ոչ միայն Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի, այլև՝  ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։