«Ռուսական օրենքի» քննարկմանը զուգահեռ կրկին երկու բողոքի ակցիա կընթանա

Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանի մոտ երկու ցույց կանցկացվի ընդդեմ «ռուսական օրենքի»։

Առաջինը՝ խորհրդարանի հետնամասում կսկսվի 12։00-ին՝ լիագումար նիստի ժամանակ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվելու է «ռուսական օրենքը», իսկ երկրորդը՝ ժամը 19։00-ին, խորհրդարանի դիմաց։

«Վրաստանի եվրոպական ապագան վտանգի տակ է։ Վերանայելով ռուսական օրենքը՝ կառավարությունը դավաճանում է Սահմանադրությանը և մեզ բաժանում Եվրամիությունից։

Մի մնացեք տանը, դուրս եկեք և բողոքեք քաղաքացիական անձանց նկատմամբ ոստիկանության բռնությունների դեմ։ Ռուսական օրենքը տարածվում է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Ռուսական օրենքը չեք ընդունի: Այո: Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- նշում են բողոքի ակցիայի կազմակերպիչները:

Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։

Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ «ապրիլի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ»։

Խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ժամը 12:00-ից քննարկվում էր «գործակալների օրենքը»։ Նիստը փակվել է ժամը 21:00-ին, իսկ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կրկին կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից։

Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։