Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը. Բախտաձե

«Վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել: Համագործակցությունն այսօր առավել հստակ է, քան մինչ այժմ: Մենք դա շատ ենք գնահատում», — Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վերջինիս խոսքով, Վրաստանի կառավարությունը ողջունում է ԱՄՆ-ի նախագահի ու նրա աշխատակազմի նախաձեռնությունները: Վարչապետը խոսել է նաև վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ու հայտարարել, որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները:

«Ցավոք, Ռուսաստանը բռնազավթել է մեր տարածքների 20 տոկոսը և շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Վրաստանի նկատմամբ: Տեղի վրացիները ստիպված են հեռանալ սեփական տներից: Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի երկու պատմական շրջան: Իհարկե, Վրաստանի կառավարությունն իրականացնում է հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված գործողությունները, չնայած Ռուսաստանը շարունակ փորձում է խանգարել խաղաղասիրական նախաձեռնություններին»,- հայտարարել է Բախտաձեն: