Նախագահի 19 թեկնածու պաշտոնապես չի գրանցվել ԿԸՀ-ում

Վրաստանում նախագահի 19 թեկնածու կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել աջակիցների ցուցակները, հետևաբար, նրանք պաշտոնապես չեն գրանցվել որպես թեկնածու, այդ թվում է նաև ռեժիսոր Գիորգի Շենգելիան: Ավելի վաղ նշվում էր 46 թեկնածուի անուն, սակայն մեկն ավելի վաղ հրաժարվել էր։

Ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն էր: ԿԸՀ-ն չի գրանցել հետևյալ անձանց. Գիա Չխիկվաձե, Կոբա Ջուլակղիձե, Գիորգի Գախոկիա, Նիկոլոզ Լեկիշվիլի, Դավիթ Ամաշուկելի, Թամազ Բիբիլուրի, Բոնդո Բարաթաշվիլի, Էլիսո Դոնաձե, Վաժա Չխաիձե, Զաքարիա Ռոճիկաշվիլի, Զուր Մեկոկիշվիլի, Գիորգի Շենգելիա, Բեսիկ Ափրաիձե, Իոսեբ Բիբիլեիշվիլի, Իրակոբ Գրիգորիև, Նինո Ճիքիա, Դենիզա Սումբաձե, Մայա Նինուա, Իվանե Նուգզարաշվիլի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: