Ռուսաստանի սկսած պատերազմն արդարացված չէ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին։

«Ուզում եմ նշել, որ այսօր՝ փետրվարի 24-ին, 1 տարի է անցել Ուկրաինայում այս ավերիչ պատերազմի մեկնարկից, Ռուսաստանի սկսած պատերազմը միանշանակ արդարացված չէ:

Մենք Վրաստանում հյուրընկալել ենք հազարավոր ուկրաինացիների։ Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերել մեր ուկրաինացի քույրերին և եղբայրներին։ Դուք նաև գիտեք, որ մենք եղել ենք ՄԱԿ-ի բանաձևի համահովանավորը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ի դեպ, պատերազմի սկզբից ի վեր Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկ անգամ է այցելել Ուկրաինա, իսկ երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետն ու նախագահը, ի տարբերություն արևմտյան երկրների շատ ղեկավարների, չեն այցելել Ուկրաինա։

«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը