Սեպտեմբերի 6-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1120 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 565 957-ն են: 

Նախօրեին կատարվել է 16 149 թեստ, որից 8 840-ը՝ հակամարմինների, 7 309-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 905 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 519 673  մարդ:

Վարակից մահացել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 7 867:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.94%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 8,19%։