Թանկագին ընկեր. Էրդողանը շնորհավորել է Գախարիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային` հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։  Շնորհավորական ուղերձում Էրդողանը նորանշանակ վարչապետին առողջություն ու երջանկություն է ցանկացել, իսկ եղբայրական վրաց ազգին` բարօրություն։ Էրդողանը գրել է` վստահ է, որ երկու պետությունների բարեկամական հարաբերությունները Գախարիայի իմաստուն կառավարմամբ ապագայում ևս կշարունակվեն բոլոր ոլորտներում։

Հիշեցում` 2020-ի դեկտեմբերի 24-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարության կազմին` Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, ապա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գախարիային վարչապետ նշանակելու հրամանագիր է ստորագրել։ Այսպիսով` 45-ամյա Գախարիան երկրորդ անգամ դարձել է Վրաստանի վարչապետ։