«Երբ պետությունը ծառայում է Իվանիշվիլիին, վրացիները լքում են երկիրը»․ Թբիլիսիի փողոցներում շաբաթ օրը կրկին հնչում էին բողոքի վանկարկումներ։
Մայրաքաղաքում ընթացել է 35-րդ «Շաբաթօրյա երթը» (Ռուսթավելիի պողոտայի արգելափակումից ի վեր՝ 4-րդը)։
Բողոքի ակցիայի մասնակիցները Ավլաբարից շարժվել են դեպի Կառավարության շենքի հարակից տարածք։
Ակցիային միացած քաղաքացիներն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել արտերկրում բնակվող վրացի էմիգրանտներին։
«Իվանիշվիլին էմիգրանտներին զրկել է ձայնի իրավունքից», – հայտարարել են երթի մասնակիցները։
Անփոփոխ էին նաև ավանդական հավաքի մյուս ուղերձները՝ աջակցություն ակցիաների ընթացքում ձերբակալվածներին։