Տարեկան գնաճը հասել է 13,3 տոկոսի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում տարեկան գնաճը հասել է 13,3 տոկոսի։

Գնաճի մակարդակի բարձրացման վրա ամենաէական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների գների աճը, քանի որ պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 22 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 6.88 տոկոսային կետով գնաճ.

  • բանջարեղեն և այգեգործություն՝ 51,1 տոկոս, հաց և հացաբուլկեղեն՝ 34,5 տոկոս,
  • հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր՝ 23,5 տոկոս,
  • միրգ՝ 23,3 տոկոս, ձուկ՝ 19,4 տոկոս,
  • ձեթ և յուղ՝ 17,7 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու՝ 16,0 տոկոս,
  • շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք՝ 15,4 տոկոս, մսամթերք ՝ 9,6 տոկոս:

Տրանսպորտային խմբում գներն աճել են 20.0 տոկոսով՝ արտացոլելով ընդհանուր ցուցանիշի 2.42 տոկոսային կետով աճը։

Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ խումբն արձանագրել է գների 16.1 տոկոս աճ, որն արտացոլվել է տարեկան գնաճում 1.67 տոկոսային կետով։

Կարդացեք նաև՝

Վրաստանում սպասվում է տարեկան միջինը 9,1 տոկոս գնաճ