Տեսանյութ․ Ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ

Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարակից տարածքից ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Ցուցարարները որոշել են իրենց պահանջները հնչեցնել հենց իշխող կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ:

«Մենք չենք հոգնի, մեր ետևում մեր հայրենիքն է»,- ասում են ցուցարարները:

Մինչ այս նրանք ներքին գործերի նախարարին կոչ էին անում երթը խաղաղ անցկացնել:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են` ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, անցկացնել համամասնական ընտրություններ 2020 թվականից, ինչպես նաև ազատել ձերբակալվածներին:

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ

Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019