Վրաստանում ՀՀ դեսպանություն. Թբիլիսի-Երևան չվերթների չեղարկումը պայմանավորված է ավիաընկերությունների չվացուցակի փոփոխությամբ

Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Այս մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի», — գրված է հայտարարության մեջ: