Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով

ՀՀ անկախության տոնի առիթով՝ Թբիլիսիի խորհրդանիշ հեռուստաաշտարակը կրկին լուսավորվել է հայկական դրոշի գույներով։
Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։

Արդեն 2֊րդ տարին է, ինչ դեսպանությունն ու Թբիլիսին նաև այսպես են շնորհավորում հարևան Հայաստանին։

Նախորդ տարի ևս սեպտեմբերի լույս 21֊ի գիշերը հեռուստաաշտարակը եռագույն էր: