Սննդամթերքի ազգային գործակալության պարզաբանմամբ՝ Թբիլիսիի մանկապարտեզների սաների շրջանում նորովիրուսով պայմանավորված գաստրոէնտերիտի դեպքերի հետ կապված գործակալությունն անհապաղ սկսել է համալիր ուսումնասիրություն։
Գործակալության տեսչական խմբերը ստուգել են շուրջ 70 օբյեկտ (հանրային մանկապարտեզներ, մսի արտադրամաս, կաթնամթերքի պահեստ)։ Լաբորատոր հետազոտության համար ընդհանուր առմամբ վերցվել է տարբեր անվանումների սննդամթերքի և խմելու ջրի 694 նմուշ, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան փուլ առ փուլ։
Գործակալության հաղորդմամբ՝ առայժմ հետազոտվել է մանկապարտեզներից վերցված կենդանական և ոչ կենդանական մթերքի 129 նմուշ։ Լաբորատոր հետազոտության արդյունքում բոլոր նմուշները լիովին համապատասխանել են սահմանված ստանդարտներին և անվտանգության նորմերին․ որևէ խախտում չի հայտնաբերվել։
Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է մոնիտորինգը մանկապարտեզներում։